“Կոլլաժ” հրատարակչությունը ձևավորվել է 1995 թվականին:
Հրատարակչությունը ունի մի քանի նեղ մասնագիտացված ուղղություններ:

  • Առաջին և հիմնական ուղղությունը քարտեզագրական արտադրանքն է: Մենք հեղինակ ենք ավելի քան 30 անվանում քարտեզների և ատլասների, որոնց ամբողջ տեսականուն Դուք կարող եք ծանոթանալ այցելելով մեր կայք-էջը կամ  գրասենյակը` ավելի մանրամասն տեղեկություններ ստանալու համար:

  • Երկրորդ և ամենագունեղ ուղղությունը տուրիստական ուղղվածության գրականությունն է: Մենք թողարկել ենք Հայաստանի, Երևանի և Արցախի տեսարժան վայրերի 50-ից ավելի պատկերներով բացիկներ, մեծ գնահատանքի արժանացած ֆոտոալբոմներ, պատմական հուշարձանները ներկայացնող գրքույկներ և ուղեցույցեր:

  • Հրատարակչության երրորդ ուղղությունը օրացուցային արտադրանքն է: Մենք տպագրում ենք 8 տեսակի օրացույց, այդ թվում եռամսյակային, շաբաթական, “տնակ”, գրպանի և այլն:

“Կոլլաժ” հրատարակչության կարգախոսն է` “Մտահղացումից մինչև պատրաստի արտադրանք”: Տարիներ շարունակ հետևելով այդ կարգախոսին, մենք կարողացել ենք ապահովել բարձր մասնագիտական մակարդակ և կյանքի կոչել մեր պատվիրատուների ամենաբարդ գաղափարներն ու մտահղացումները:
Տևական համագործակցության ակնկալիքով` “Կոլլաժ” հրատարակչություն: